Գյումրիի եկեղեցիները

               «Յոթ Վերք»


        Գյումրիի Յոթվերք եկեղեցին կառուցվել է
1843-56թթ.-ին: Ի սկզբանե այն կոչվում էր Սուրբ Աստվածածին, բայց ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Յոթ Վերք» անվանումով:
Խորանի երկու կողմից ավանդատներն են, որոնց միջից ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի վերնահարկի խուցեր: Մեկ խուց ևս կա խորանի վերևում:  Եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում: Կառուցված է սև քարից: Այժմ Շիրակի թեմի առաջնորդանիստն է:





Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցի







Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1859-1864թթ. իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և քաղաքացիների հանգանակած գումարներով: Սկզբից այն կոչվել է Սբ. Աստվածածին: Եկեղեցին օծվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Կոստանդնուպոլսցու կողմից: Կառուցման արձանագրությունն ասում է. <<Առատաբաշխ տրօք պայծառափայլ կնեազ Ղահրամանի Երկայնաբազուկ Արղութեանց եւ ջերմեռանդ հասարակութեան հայոց քաղաքիս կառուցաւ Սուրբ Աստուածածին եկեղեցիս սկսեալ ի 1859 ամի Փրկչական եւ աւարտեալ ի 1864 ամի>>:
1988թ. երկրաշարժից եկեղեցու գմբեթը և զանգակատունը խոնարհվեցին: Եկեղեցին վերականգնվել և կահավորվել է, այժմ գործում է:



Սբ. Ամենափրկիչը Ալեքսանդրապոլի խոշորագույն եկեղեցին է, կառուցվել է քաղաքի բնակչության հանգանակություններով 1858-1873թթ.: Պատմում են, որ հավաքված գումարի կեսը նվիրել է Դրամփյանների ընտանիքը այն բանից հետո, երբ Դրմփոնց աղան խոստացել է, որ կկրկնապատկի այն գումարը, որը կհավաքվի ամբողջ քաղաքի բնակիչների ջանքերով: Շինարարությունը իրականցրել են Թադևոս Կարապետյանը Անտիկյանց/, Պապիկ Կարապետյանը /Բարտաշոյանց/ և Արդար Մանուկը /Պետրոսյանց/:

              Պլպլան Ժամ
Այս եկեղեցիներից բացի Ալեքսանդրապոլում կառուցվել են նաև 7-րդ և 8-րդ Կովկասյան հրաձգային գնդերի, 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի, 153-րդ և 154-րդ Բաքվի հետևազորային գնդերի եկեղեցիները: Սրանցից բավականին լավ է պահպանվել միայն 153-րդ Բաքվի հետևազորայինգնդի եկեղեցին, որը գտնվում է <<Կազաչի պոստ>> զինվորական թաղամասում: Այս եկեղեցու կրկնօրինակն էր 18-րդ դրագունականՍեվերսկի գնդի եկեղեցին, որը գտնվում էր քաղաքից դեպի հարավ-արևմուտք /նախկին թռչնաբուծարանի տարածքում/: Շատ նման եկեղեցիներ այժմ գտնվում են Քանաքեռում /Երևան/ և Կարսում /Թուրքիա/:




Սբ. Ալեքսանդրա ռուսական եկեղեցին գտնվել է Ալեքսանդրապոլ ամրոցի կենտրոնական մասում: Հիմնադրել է Նիկոլայ առաջին կայսրը 1837թ. հոկտեմբերի 4-ին` նահատակ Ալեքսանդրա թագուհու անունով: Սա խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի էր, օծվել է 1842թ.: Այստեղ գտնվել է Բրյուլովի վրձնած Հայր Աստծո սրբապատկերը /Икона Господа Саваофа/, որը Նիկոլայ Առաջինի նվիրատվությունն էր եկեղեցուն: Այս եկեղեցու քահանա Մատվեյ Միրոնովը 1918թ. թուրքական բռնազավթման ժամանակ հրաժարվեց թուրքերին ներս թողնել եկեղեցի և թուրքերի ձեռքով եկեղեցու հետ ողջ-ողջ այրվեց: Կառույցը 2005թ.-ից վերանորոգվել է, 2009թ.-ից գործում է:

1 комментарий: